Մի շարք օտարերկրյա լրատվամիջոցներ, մասնավորապես, Berliner Zeitung-ը, Der Standard-ը, հրապարակել են անկախ լրագրող Շտեֆան Նիգեմայերի հոդվածը, որը վերնագրված է «Ադրբեջանն ու ատելության պարտավորությունը»: Հոդվածում խոսվում է Ադրբեջանում գրող Աքրամ Այլիսլիի նկատմամբ հետապնդումների մասին, ում «Գարե երազներ» գիրքը սրտացավությամբ է հիշատակում հայերի մասին եւ հաշտության կոչ անում:

Հեղինակը պատմում է Ադրբեջանի իշխանությունների կողմից ընդդիմադիրների դեմ ուղղված ճնշումների ու բռնությունների դեպքերի, ինչպես նաեւ Գերմանիայում գործող ադրբեջանական լոբբիստների մասին, որոնց գործունեությունն ուղղված է հակաժողովրդավարական կառավարության, մասնավորապես, ալիեւյան կլանի աջակցությանը:

Իր հրապարակման մեջ Շտեֆան Նիգեմայերը հատուկ ընդգծում է Ադրբեջանում իշխող անսահման ատելության մթնոլորտը հայ ազգի հանդեպ: