Հայ ազգային կոնգրեսը այս պահի դրությամբ չի մեկնաբանում փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրությունները եւ դրանից հետո սկսված գործընթացները, մասնավորապես` 2-րդ հորիզոնականը զբաղեցրած Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքները: NEWS.am-ի թղթակիցը այս եւ ՀՀԿ-ական պատգամավորի` «Հայաստանում հայտնվել է նոր թիվ մեկ ընդդիմադիր ուժ` հանձինս «Ժառանգության» կարծիքի վերաբերյալ փորձեց մեկնաբանություն ստանալ ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանից, սակայն նա պատասխանեց. «Սպասեք եւս մի քանի օր, եւ ես սպառիչ պատասխան կտամ ձեր հարցին»:
Նշենք, որ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը: հայտարարել է, թե Հայաստանում հայտնվել է նոր թիվ մեկ ընդդիմադիր ուժ` հանձինս «Ժառանգության»:: «Րաֆֆի Հովհաննիսյանը բավական լուրջ քաղաքական գործիչ է եւ նա պետք է փորձի ամրապնդվել որպես ամենալուրջ ընդդիմություն: Այն 43 տոկոս ձայնը, որ նա հավաքել է Երեւանում, բավական բարձր ցուցանիշ է, եւ եթե նա պահպանի իր դիրքերը Երեւանի ավագանու առաջիկա ընտրություններում, ապա մենք կարող ենք լուրջ փոփոխություններ արձանագրել Երեւանի քաղաքական կյանքում»,- նշել է Մինասյանը:




























