«Կամհուդ» բարձրլեռնային տեղանքի ուսումնավարժական համալիրում ավարտվել են են Հայաստանում ռուսական ռազմակայանի հրետանային ստորաբաժանումների 2013թ. առաջին դաշտային պարապմունքները, որին 400-ից ավելի մարդ է մասնակցել:
Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը հայտնում է, որ գործի է դրվել 100 միավոր զենք, ռազմական եւ հատուկ տեխնիկա:
Հատուկ ուշադրություն է դարձվել չծրագրված առաջադրանքների եւ թիրախների դեպքում բոլոր աստիճանի հրամատարների գրագետ վճիռներ կայացնելու հմտությանը:
Մի շարք պարապմունքներ են տարվել «պայմանական» մարտում հրետանային ստորաբաժանումների կենսունակության բարձրացման, ստանդարտ զենքերի, ռազմական եւ հատուկ տեխնիկայի գործածման հմտությունների կատարելագործման ուղղությամբ:




























