Ռուսաստանի արտգործնախարարությունն ու Դաշնային միգրացիոն ծառայությունը ԱՊՀ երկրների դեսպաններինպարզաբանել են երկրի նոր միգրացիոն քաղաքականություն, հայտնել են գերատեսչության մամուլի ծառայությունից:

«Մասնակիցները ծանոթացվել են ռուսաստանյան միգրացիոն օրենսդրության վերջին փոփոխությունների հետ` կապված մինչեւ 2025 թվականը ՌԴ միգրացիոն պետական հայեցակարգի իրացման հետ»,- հայտնել են ԱԳՆ-ից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Ռուսաստանի տարածքում օտարերկրյա քաղաքացիների կեցության եւ աշխատանքի հարցերը, ապօրինի ներգաղթի դեմ քրեական պատասխանատվության խստացման, փախստականների եւ առանց քաղաքացիության անձանց փաստաթղթավորման հարցերը: