Փետրվարի 20-ին, ժամը 16.13-ին չպարզված քաղաքացուց ահազանգ էր ստացվել, որ ինքը ցանկանում է ինքնասպա¬նություն գործել: «1-02» ծառայությանում ճշտվել է, որ ահազանգողը բնակվում է Երեւանի Օրբելի փողոցի 65 շենքի թիվ 27-րդ բնակարանում:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, ավտոսանդուղք, ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը եւ ՀՆՓ ԱԻ կենտրոնի 1-ին հերթապահ խումբը:
Ոստիկանության աշխատակիցների եւ փրկարարների բացատրական աշխատանքների արդյունքում Արամ Մելքոնյանը (ծնվ. 1956 թ.) գիտակցելով իր սխալը, ներողություն է խնդրել:




























