Ռուսաստանի Ստավրոպոլի երկրամասում դատավճիռ է կայացվելու պատանի կողոպտչի նկատմամբ, ով զգալի գումար է վատնել առողջարանում: Ընկերների հետ տղան 150 հազար գողացված ռուբլի է ծախսել քեֆերի եւ սեքս-ծառայություններիվրա: Դատարանը պարտադրել է 12-ամյա Արտյոմ Զ.-ին եռամյա ուսուցում անցնել հատուկ դպրոցում:
Պատանին հայտնել է, թե որոշել է գնալ հարեւան Պյատիգորսկ` գումար գտնելու եւ «աղջիկների հետ զվարճանալու համար»:
Արտյոմը մտել է խանութ, եւ, մինչ վաճառողուհին զրուցում էր գնորդի հետ, դրամարկղիվ գումար էր գողացել ու փախել: Ապա նա կողոպտել էր մի քանի անցորդների եւ տաքսով վերադարձել հայրենի Գեորգիեւսկ:
Զանգելով ընկերներին` գողը հայտնել էր, որ գումար ունի եւ կարող են զվարճանալ: Նրանք աղջիկներ են կանչել եւ գնացել սաունա: Ընկերները սենյակ են վերցրել հյուրանոցում եւ մնացել այնտեղ երկու օր: Այդ ժամանակ Արտյոմի ավագ եղբայրը դիմել է ոստիկանություն եւ հայտնել նրա անհետացման մասին: Շուտով տղային ձերբակալել են:
Հետաքննության ժամանակ պարզվել է, որ տղայի մայրը նրանից հրաժարվել էր մի քանի տարի առաջ: Նա ապրում է այլ բնակավայրում եւ հազվադեպ զանգում որդուն:




























