Այսօր փետրվարի 20-ին, բոտուլիզմով թունավորման հերթական դեպքն է գրանցվել Վանաձորում: Ինչպես հայտնում է NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, ժամը Վանաձոր քաղաքի երեք բնակչուհիներ 54-ամյա Վարսենիկ, 60-ամյա Գրետա եւ 92-ամյա Արեւ Ուլիբեկյանները բոտուլիզմ ախտորոշմամբ ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն:
NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում Վանաձորի բժշկական կենտրոնի անեսթեզիոլոգ, ռեանիմատոր Ալվարդ Հայրապետյանը հայտնել է, որ նրանք հիվանդանոց են տեղափոխվել շտապօգնության մեքենայով՝ծայրահեղ ծանր վիճակում: <Ըստ տուժածների պատմածի, նրանք՝Գրետա եւ Վարսենիկ Ուլիբեկյանները փետրվարի 18-ին այցելել են իրենց մոր՝ Արեւ Ուլիբեկյանի տուն եւ այնտեղ կերել են մոր կողմից տնային պայմաններում պահածոյացված կարմիր պղպեղը:
Օգտագործելու օրը նրանց վիճակը լավ է եղել, նրանց ինքնազգացողութունը վատացել է երեկ, փորձել են տնային միջոցներով կարգավորել ինքնազգացողությունը, սակայն երբ այսօր արդեն վիճակները եղել է բավականին ծանր, ահազանգել են շտապօգնություն եւ անմիջապես տեղավորվել վերակենդանացման բաժանմունք: Ժամը 19:00-ի դրությամբ Վարսենիկ եւ Արեւ Ուլիբեկյանների վիճակը գնահատվում էր ծանր, իսկ Գետա Ուլիբեկյանինը՝ ծայրահեղ ծանր:
Վանաձորի բժշկական կենտրոնի անեսթեզիոլոգ, ռեանիմատոր Ալվարդ Հայրապետյանը մեզ հետ զրույցում մեկ անգամ եւս ազգաբնակչությանը հորդորեց զերծ մնալ տնային պայմաններում պայմաններում պահածոացված սննդամթերքներից:
Լուսանկարը՝ Էդվարդ Արզումանյանի




























