Ադրբեջանական կողմից իրականացված կրակահերթի արդյունքում վիրավորված քաղաքացիական անձի վիճակն այժմ բավարար է։ Այս մասին NEWS.am-ի թղթակցին տեղեկացրեց պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ նշելով, որ դեպքը տեղի է ունեցել առաջավոտյան ժամը 10-ի սահմաններում։Նշենք, որ ադրբեջանական կողմից իրականացված կրակահերթի արդյունքում վիրավորվել է Տավուշի մարզի Այգեպար գյուղի բնակիչը: