Կնոջը խեղդելու փորձի մեջ մեղադրվող ԱՄՆ-ի CBS հեռուստաալիքի հաղորդավար Ռոբ Մարիսոնը լքել է աշխատանքըց: Նա հիմնավորել է, որ այժմ «իր համար գլխավոր եւ միակ կարեւոր բանն» իր ընտանիքն է:

44-ամյա հեռուստահաղորդավարին օրերս  ձերբակալել էին զոքանչի ահազանգի հետքերով ժամանած ոստիկանները: Վերջիններս Մորիսոնի կնոջ` 40-ամյա Էշլիի պարանոցին խեղդելու հետքեր էին հայտնաբերել: Մորիսոնի դեմքին էլ կապտուկներ են եղել` կինը նրան հարվածել էր հեռակառավարման վահանակով:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը հաղորդում է, որ Մորիսոնը հարբած է եղել եւ ձերբակալության ժամանակ շարունակել է  սպառնալ կնոջը: Հեռուստահաղորդավարը 100 հազար դոլար տուգանքի դիմաց ազատվել էր, սակայն դատավորն արգելել է նրան մոտենալ կնոջը կամ տուն մտնել:

Նախկին ծովային հետեւակ Ռոբ Մորիսոնը CBS-ում առավոտյան երկու  հաղորդում էր վարում: Նախկինում նա թղթակից էր աշխատել Իրաքում, Աֆղանստանում եւ Հայիթիում: Ըստ իրավապահ մարմինների աշխատակիցների` իրենք Մորիսոնի տուն առաջին անգամ չէին գնացել: 2003-2009թթ. ընթացքում Էշլին ամուսնու հետ վեճերից հետո յոթ անգամ ոստիկանություն է դիմել: Մորիսոններն ունեն յոթնամյա որդի: