Ճապոնիայում փետրվարի 21-ի առավոտյան երեք դատապարտյալների մահվան դատավճիռն ի կատար է ածվել: Այդ մասին հայտնում են տեղի լրատվամիջոցները` վկայակոչելով երկրի արդարադատության նախարարությանը: Դատապարտյալներին կախաղան են բարձրացրել:
Հաղորդվում է, որ բանտարկյալներից մեկը մեղադրվում էր աշակերտուհու սպանության մեջ, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Նախորդ տարվա սեպտեմբերից ի վեր սա երկրում մահապատժի առաջին դեպքն է: Երկրում մահապատժի իրագործմանն է սպասում 137 մարդ, հայտնում է «Ինտերֆաքսը»: 2012թ. Ճապոնիան մահապատժի էր ենթարկել յոթ մարդու:
Իրավապաշտպանները մշտապես քննադատում են Ճապոնիայում մահապատժի կիրառումը: Այստեղ դատապարտյալները պահվում են մենախցերում, իսկ իրենց ճակատագրի մասին նրանց հայտնում են մահապատժից մի քանի ժամ առաջ:




























