Արգենտինայում հարբած վարորդը մահացու վրաերթի է ենթարկել հեծանվորդին՝ նրան իր Peugeot 504 ավտոմեքենայի «կապոտի» վրա 17 կմ տանելով:

Վարորդն այն աստիճանի հարբած է եղել, որ անգամ չի էլ նկատել բախումը եւ կանգ է առել միայն ճանապարհային հարկերի վճարման կետում, որտեղ նրան բացատրել են, որ իր ավտոմեքենայի «կապոտին» դիակ կա: Վարորդը արգենտինացի հայտնի լրագրող Էդուարդո Ալիվերտիի որդին է եղել՝ Պաբլո Գարսիան:

Արգենտինական Clarin.com կայքը տեղի ունեցածի այլ վարկած է ներկայացնում, ըստ որի՝ վթարից հետո վարորդը, այնուամենայնիվ, նկատել է իր հարվածած մարդուն եւ, տեղավորելով մեքենայում, գնացել ոստիկանություն հանձնվելու:

Ըստ մամուլի՝ լրագրողի արյան մեջ ալկոհոլի պարունակությունը եռակի գերազանցել է նորման: Նրան ձերբակալել եւ շուտով ազատել են՝ մինչեւ դատը, չեն զրկել նաեւ մեքենա վարելու իրավունքից, գրում է NEWSru.com-ը:

Զոհը՝ 53-ամյա Ռեյնալդո Ռոդասը, տեղական ակումբներից մեկում հսկիչ էր աշխատում: Նա կին եւ որդի ունի: Ըստ TN-ի՝ փորձաքննությունը պարզել է, որ Ռոդասի մահը վրա է հասել ակնթարթաբար՝ ավտոմեքենայի հարվածելուն պես: