Փետրվարի 20-ին, ժամը 16.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Վանաձորի բաժնում հաղորդում է ստացվել, որ «սննդային թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության են ընդունվել Վանաձոր քաղաքի բնակիչներ` 1959 թ. ծնված Վարսենիկ, 1921 թ. ծնված Արեւ եւ 1943 թ. ծնված Գրետա Ուլիբեկյանները:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ նրանք թունավորվել են փետրվարի 18-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Վ. Ուլիբեկյանի տնակում, նրա կողմից տնայնագործական եղանակով պատրաստված կարմիր պղպեղ ուտելու հետեւանքով:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է քննություն:




























