Փետրվարի 20-ին, ժամը 17.15-ի սահմաններում, Երեւանի Շինարարների եւ Էստոնական փողոցների խաչմերուկում իրար են բախվել անհայտ մակնիշի եւ «Դեյու» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետեւանքով «Դեյու»-ի ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե ձեռնարկված օպերատիվ-հետախուզական եւ քննչական միջոցառումների շնորհիվ նույն օրը, ժամը 23.00-ին, բերման է ենթարկվել 38-ամյա մի տղամարդ, որը խոստովանել է, որ ավտովթարը կատարել է ինքը` իր «Լեքսուս RX-300» մակնիշի ավտոմեքենայով:
Կատարվում է քննություն:




























