Փետրվարի 20-ին, ժամը 04.00-ին, ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ Արտաշատ քաղաքի Կամոյի փողոցի թիվ 10/Ա հասցեում գտնվող տունը եւ կից վագոն-տնակն այրվում են:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ նույն օրը, ժամը 03.00-ի սահմաններում, անհայտ պայմաններում հրդեհ է բռնկվել 1984 թ. ծնված Գրիգոր Ա.-ին պատկանող վագոն-տնակում, ինչի հետեւանքով այրվել է նաեւ տնակին կից կառույցի դուռը եւ պատուհանը:
Հրդեհը մարվել է նույն օրը, ժամը 05.16-ին` մարտական 2 հաշվարկի ուժերով:
ՀՀ ԱԻՆ Հրդեհային տեսչության կողմից կատարվում է հետաքննություն:




























