Փետրվարի 20-ին, ժամը 15.30-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Ալեք Մանուկյան փողոցի թիվ 5 շենքի մոտ բախվել է «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պատահարի հետեւանքով «Օպել»-ի ուղեւորուհին մարմնական վնասվածքներով դիմել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ «Օպել» մեքենայի վարորդը 22-ամյա Վահագն Կոլյանն է, ով, շրջանառվող տեղեկությունների համաձայն, դերասան է եւ աշխատում է «Երազանք» թատերախմբում:
Կատարվում է քննություն:




























