Փետրվարի 20-ին, ժամը 06.10-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնում   ԱԻՆ 911 ծառայությունից ահազանգ է ստացվել, որ Քանաքեռի 6-րդ փողոցի թիվ 24 տանը հրդեհ է բռնկվել:

Պարզվել է, որ նույն օրը, ժամը 06.00-ին, հրդեհ է բռնկվել 1967 թ. ծնված Արսեն Ս.-ի   բնակարանին կից խորդանոցում:

Հրդեհը մարվել է նույն օրը, ժամը 06.48-ին,  մարտական 1 հաշվարկի ուժերով:

Հրդեհի հետեւանքով այրվել է խորդանոցը` 20 քմ մակերեսով:

Հրդեհի առաջացման պատճառները պարզվում են:

Նախապատրաստված նյութերն ուղարկվել են Հայաստանի ԱԻՆ: