Փետրվարի 20-ին, ժամը 03.30-ին, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Թումանյան փողոցի եւ Մաշտոցի պողոտայի խաչմերուկում բախվել է «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենային:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե «ԲՄՎ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























