Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել հանդիպելու Րաֆֆի Հովհաննիսյանին, սակայն վերջինս այդ հանդիպումից խուսափելու քաղաքականություն է վարում; Այդ մասին այսօր՝ փետրվարի 21-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
«Փաստացի թիվ 1 ընդդիմադիր մրցակիցը ողջ քարոզարշավը վարեց շատ քաղաքակիրթ, արեւմտյան տեխնոլոգիաների լայն կիրառմամբ, եւ դա ենթադրում է, որ հետընտրական գործելաոճը նույնպես պետք է լինի այն մշակույթի շրջանաներում, որ այդ թեկնածուն փորձում է ներմուծել Հայաստան: Ցավալի է, որ հետընտրական մշակույթը կրկնում է բոլոր նախորդ ընտրությունների հետընտրական մշակույթը, այնինչ արեւմտյան մշակույթը ենթադրում է, որ պարտված թեկնածուները առաջինն են զանգում եւ շնորհավորում հաղթած թեկնածուին»,- ասաց Ա. Աշոտյանը:
Նրա խոսքով՝ բոլոր դիտորդ կազմակերպությունները պնդում են, որ այս ընտրությունները լավագույն էին Հայաստանի պատմության մեջ եւ նոր էջ են բացում քաղաքական մշակույթի տեսանկյուինից:




























