Վրացի քաղաքական գործիչ Գիվի Թարգամաձեն, ով մեղադրվում է Ռուսաստանում զանգվածային անկարգություններ նախապատրաստելու մեջ, միջազգային հետախուզման մեջ է: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի Քննչական կոմիտեի քննիչ Ռուստամ Գաբդուլինը:

«Փետրվարի 15-ին որոշում է կայացվել Թարգամաձեին միջազգային հետախուզում հայտարարելու մասին, քանի որ նա թաքնվում է Վրաստանի տարածքում»,- պատմել է Գաբդուլինը: Քննիչը հստակեցրել է, որ Ինտերպոլին հարցում անելու համար հարկավոր է դատարանի կողմից հեռակա կալանավորման որոշում:

Գործի նյութերով, մեղադրյալը ակտիվորեն զբաղվում է տարբեր երկրներում ընդդիմադիր ուժերին խորհրդատվություն տալով, ֆինանսավորել եւ կազմակերպել է անկարգություններ Ռուսաստանում:

«Թարգամաձեի մեղսակցությունը հաստատվում է փորձաքննությամբ, վկաների հարցաքննությամբ, օպերատիվ-հետախուզական գործունեության արդյունքներով»,- ընդգծել է Գաբդուլինը: