Ամենայն հավանականությամբ՝ հանրապետական կուսակցությունը կհրաժարվի Ազատության հրապարակում այսօր՝ փետրվարի 21-ին նախաեսած հանրահավաքից: Այդ մասին այսօր՝ փետրվարի 21-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ կրթության եւ գիտության նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Սակայն վերջնական որոշում, ըստ Ա. Աշոտյանի, դեռ չի ընդունվել:
«Թեպետ օրենքով սահմանված կարգով Ազատության հրապարակում թույլատրված էր հանրապետական կուսակցության հանրահավաքը, սակայն մեր գործընկերների երեկվա հայտարարությունը, այն գործելաոճը, որ որդեգրել են, ստիպում է մեզ, իմ կարծիքով, հրաժարվել մեր օրինական հնարավորություններից՝ հնարավոր սադրանքներից, բախումներից եւ անիմաստ կրքերից խուսափելու համար»,- ասաց Ա. Աշոտյանը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























