Սա Հայաստանի արդեն հինգերորդ ընտրված, բայց չընդունված նախագահն է: Ժողովրդի եւ իշխանության միջեւ անդունդ է գոյացել:

Այդ մասին փետրվարի 21-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը` մեկնաբանելով նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները:

«Մեր երկրում ստեղծվել է մի իրավիճակ, որ նման է 1996թ. պատկերին: Կա հասարակության բողոքական հատված, որը չի հոգնել ակտիվ գործողություններից: Ներկայումս մենք կանգնած ենք մի վիճակի առջեւ, երբ կարեւոր դերի հավակնող կուսակցությունները չեն մասնակցում ակտիվ պայքարին: Այդ ուժերը պարզապես լքել են քաղաքական դաշտը` Հայ ազգային կոնգրեսը, «Բարգավաճ Հայաստանն» ու Հայ հեղափոխական դաշնակցությունը»,- նշել է Ալավերդյանը:

Նրա պնդմամբ, նպատակահարմար չէ գնալ պայմանավորվածության եւ համագործակցության իշխանության հետ, ինչպես ՀԱԿ-ի դեպքում, որը դարձավ ամենաանկանխատեսելի քաղաքական ուժը: «Շատ կարեւոր է թիմի որակը, որը ոչ միշտ է հաշվի առնում: «Ժառանգություն» կուսակցության շրջանակներում հավաքված թիմին կարելի է միայն նախանձել»,- ամփոփել է Լարիսա Ալավերդյանը:

Լուսանկարը` Արսեն Սարգսյանի/NEWS.am