Հայոց լեզուն խոցելի է եւ ուշադրության կարիք ունի: Այս մասին, այսօր` փետրվարի 21-ին, մամուլի ասուլիսում հայտարարեց Հայաստանի ԿԳՆ Լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանը:
Նրա խոսքով` անհրաժեշտ ուշադրության բացակայությունը կարող է հանգեցնել լուրջ հետեւանքների եւ խոչընդոտ դառնալ Հայաստանի տնտեսության զարգացման համար: Երիցյանը կարծիք է հայտնել, որ այդ տեսանկյունից շատ կարեւոր է օատարալեզու ցուցանակների դեմ պայքարը: «Գովազդային վահանակները չպետք է լինեն օտար լեզվով, բայց ամեն անգամ օտարալեզու ցուցանակների խնդրի լուծմանն ուղղված համապատասխան աշխատանքների ընթացքում մենք բախվում ենք լուրջ խոչընդոտների, որի պատճառով լեզվական խնդիրներն արժանի լուծում չեն ստանում»,-նշեց Սերգո Երիցյանն ու հույս հայտնեց, որ այս տարի տվյալ ուղղությամբ զգալի քայլեր կարվեն:




























