Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը Հայաստանի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ շնորհավորել է Սերժ Սարգսյանին։

Ինչպես տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը, Թուրքիայի նախագահի աշխատակազմից հայտնել են, որ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը շնորհավորական ուղերձ է հղել Սերժ Սարգսյանին։