ՌԴ Կրասնոդարի տարածաշրջանում ավարտվել է Հայաստանի քաղաքացիներ, Ռոստովյան տարածաշրջանի 30 եւ 42 տարեկան բնակիչներ նկատմամբ քրեական գործի հետաքննությունը։ Նրանց մեղադրում են կազմակերպված հանցախմբով պատվերով սպանության փորձի մեջ։
Հետաքննությունը կարծում է, որ 2008 թվականի հոկտեմբրից մինչեւ 2009-ի հունվար «օրենքով գող» Արմեն Հարությունյանի (Արմեն Կանեւսկի) եւ Նովոռոսիյսկից մեկ այլ քրեական հեղինակության միջեւ հակասություն է ծագել։ Արդյունքում 2009 թվականի փետրվարի 1-ին Նովոռոսիյսկի սրճարաններից մեկում ծեծի է ենթարկվել ինչպես Հարությունյանի հակառակորդը, այնպես էլ նրա ծանոթը, ով մահացել է։
Կատարված հանցագործության հետ կապված Արմեն Հարությունյանին քրեական պատասխանատվության են ենթարկել եւ 2010 թվականի մայիսի 18-ին դատապարտել են 11 տարվա ազատազրկման։ Պատիժը կրելիս՝ 2010 թվականի դեկտեմբերի 18-ին դատապարտյալը մահացել է հիվանդությունից։
Սակայն Արմեն Հարությունյանի կողմնակիցները համարել են, որ մահը նրանց հակառակորդի կանխամտածված գործողությունների արդյունք է եւ որոշել են վրեժ լուծել նրանից։ Մահացածի եղբայր Արտեմ Հարությունովը Հայաստանի Հանրապետության երկու քաղաքացու առաջարկել է սպանել Նովոռոսիյսկից մի տղամարդու՝ որպես պարգեւ խոստանալով երկու բնակարան Երեւանում։
Արդյունքում Հարությունովը հանցագործության մասնակից է դարձրել Ռոստովի տարածաշրջանի բնակչին, ով էլ իր հերթին մասնակից է դարձրել իր երկու ծանոթին՝ որպես պարգեւ խոստանալով 10 հազար դոլար։ 2011 թվականի սեպտեմբերի 5-ի առավոտյան Հայաստանй երկու քաղաքացի մոտեցել են տուժողի տանը։ Երբ Նովոռոսիյսկի բնակիչը տանից դուրս է եկել, կատարողներից մեկը կրակել է նրա գլխին՝ ծանր վնասվածք հասցնելով։
Տուժողի ազգականը մեքենայով հասել եւ բռնել է հարձակվողին։ Հանցագործությունը կատարելուց հետո հանցավոր խմբից երկուսը թաքնվել են Ուկրաինայի տարածքում, սակայն ձերբակալվել են Կրասնոդարի մարզ վերադառնալուց հետո։ Եւս երկու հոգի թաքնվել են Հայաստանի տարածքում։ Խմբի մասնակիցներից մեկի անձն էլ ճշտվում է։
Տվյալ պահին հանցավոր խմբի մասնակիցների վերաբերյալ քրեական գործն ուղղված է Կրասնոդարի մարզային դատարան։ Խմբի թաքնված մասնակիցների նկատմամբ առանձին գործ է հարուցված, Արտեմ Հարությունովի ու Արթուր Բարսեղյանի նկատմամբ հետախուզություն է հայտարարված, հաղորդում է Յուգա.ռու-ն։




























