Թուրքիայի Սիվաս նահանգի Գյուրունի շրջանում միջքաղաքային ավտոբուս է շրջվել։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Ստամբուլից Սիիրթ ուղեւորվող միջքաղաքային ուղեւորատար ավտոբուսը Սիվաս նահանգի Գյուրունի շրջանում դուրս է եկել ճանապարհից եւ շրջվել։
Նշվում է, որ ավտոբուսի կողաշրջման հետեւանքով մահացել է 4, վիրավորվել՝ 30-ից ավել ուղեւորներ։ Վիրավոր ուղեւորներին տեղափոխել են Սիվասի, Կայսերիի եւ Մալաթիայի հիվանդանոցներ։




























