Հարավային Կովկասը միջազգային օլիգարխիկ խմբերի շահերի ոլորտ է դարձել: Այսօր՝ փետրվարի 21-ին, լրագրողների հետ զրույցում նման կարծիք է հայտնել «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը:
Ըստ նրա՝ Արեւմուտքում հանրություն արդեն հասկանում է, որ ինչ առաջնորդի էլ ընտրեն, իրենց սոցիալական դրությունը չի փոխվի: «Հենց այդ պատճառով էլ օլիգարխիկ խմբերը գիտակցում են, որ Արեւմուտքի հասարակությանը զսպել չեն կարող եւ ելք են որոնում: Դեռ չեզոք մնացող Հարավային Կովկասի հաղորդակցման միջանցքն էլ նրանց թիրախներից մեկն է», – կարծում է նա: Ըստ Մանուչարյանի՝ եթե Հայաստանը դա չհասկանա, դատապարտված կլինի «արցունք թափել՝ օտար ճանապարհներին դեգերելով, բայց արդեն ուշ կլինի»: «Հասկացեք վերջապես, թե ում հետ մենք գործ ունենք», – ասել է Մանուչարյանը:
Նա հավելել է, որ տեղի օլիգարխները վտանգ են զգում եւ փորձում են փախչել երկրից, սակայն դրա համար գիտակցություն ու կամք չունեն:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/ NEWS.am




























