Ռուսաստանի «Ձախ ճակատի» համակարգող Սերգեյ Ուդալցովը մտադիր է մանրադրամով վճարել 35 հազար ռուբլի տուգանքը Ուլյանովսկում «Երիտասարդ գվարդիա»-ի ակտիվիստուհուն ծեծելու համար: Այդ մասին հաղորդվում է Twitter-ում Ուդալցովի միկրոբլոգում, որը Ուդալցովի ձերբակալությունից հետո վարում են նրա կողմնակիցները:
Փետրվարի 22-ին «Խնայբանկի» բաժանմունքում կայանալու է «Տուգանային հարված խարդախներին ու գողերին» ակցիան, նշել են նրանք:
Հունիսի 27-ին Լենինյան շրջանի հաշտարար դատարանը Ուդալցովին մեղադրել են «Եդինայա Ռոսիա»-ի «Երիտասարդ գվարդիա»-ի ակտիվիստուհի Աննա Պոզդնյակովային ծեծի ենթարկելու մեջ: Դատարանը նրան 240 ժամ հասարակական աշխատանքների էր դատապարտել, սակայն ավելի ուշ մեղմացրել էր պատիժը եւ 35 հազար ռուբլի տուգանք նշանակել:




























