Փետրվարի 18-ի քվեարկությունը հերթական անգամ ցույց տվեց, որ իշխանությունն ի զորու չէ իրականացնել Հայաստանում ազատ եւ արդար ընտրություններ: Այս բովանդակությամբ հարցազրույց է տարածել նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը:

Հայտարարությունում նաեւ ասվում է.

«Ակնհայտ դարձավ, որ Հանրապետական կուսակցությունը այլեւս սպառել է իր բոլոր քաղաքական հնարավորությունները օրենքով կառավարելու համար։

Քվեարկության ժամանակ կես միլիոնից ավել քաղաքացիներ ընդվզեցին իշխող ռեժիմի դեմ։

Եկել է այն վճռորոշ պահը, երբ ժողովուրդն արդեն ինքուրույն պետք է որոշի երկրի քաղաքական ապագան:

Քաղաքացիների եւ քաղաքական ուժերի միավորումը կարող է ձեւավորել Ազգային Անցումային Խորհուրդ, որն իր վրա կվերցնի երկրում ազատ ընտրություններ անցկացնելու պատասխանատվությունը։

Հանուն մեր Հայրենիքի կոչ եմ անում միավորվել եւ թույլ չտալ որեւէ մեկին հերթական անգամ տապալել ժողովրդի ձգտումը դեպի ժողովրդավարական եւ օրինական Հայաստան»: