Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի կենտրոնական Աս-Սաուրա փողոցում գտնվող դպրոցի մոտ ահաբեկչություն է տեղի ունեցել:
Նախնական տվյալներով հետեւանքով, ահաբեկչության հետեւանքով 16 մարդ է զոհվել, ավելի քան 208-ը` վիրավորվել: Զոհերի թվում խաղաղ բնակիչներ եւ երեխաներ կան: Պայթյունը մոտակա շենքերին նյութական վնաս է հասցրել, հաղորդում է սիրիական պետական ՍԱՆԱ գործակալությունը:
Պայթյունի վայրում անվտանգության ուժերը ձերբակալել են մահապարտ-ահաբեկչին, ում մեքենայում 5 պայթուցիկ սարք են հայտնաբերել` յուրաքանչյուրը ավելի քան 300 կգ:
Պայթյունից տուժել է նաեւ Դամասկոսում Ռուսաստանի դեսպանատան շենքը, կոտրվել են շենքի ապակիները:































