Ադրբեջանի Զաքաթալայի շրջանի Լահիճ գյուղի բնակիչները փակել են Բալաքան-Բաքու ավտոմայրուղին՝ բողոքելով ԱԻՆ-ի՝ 2012թ մայիսին եւ հոկտեմբերին երկու երկրաշարժերի հետեւանքները վերացնելուն ուղղված գործողությունների դեմ:

Տուժել էր ավելի քան 200 տուն, սակայն մինչ այժմ վերականգնվել են 10-12-ը, Turan-ին հայտնել է գյուղի բնակիչներից մեկը:

Մարդկանց զայրացնում է, որ տների համար հատկացված միջոցները նպատակային չեն  օգտագործվում եւ յուրացվում են: 

Ոստիկանության եւ գործադիր իշխանության աշխատակիցների դեպքի վայր ժամանելուց հետո մարդիկ ցրվել են: Դրանից հետո գյուղ է ժամանել  ԱԻՆ-ի հանձնաժողովը, հայտնում է contact.az-ը:

Գործակալությունը նշում է, որ Զաքաթալա-Բալաքանյան գոտում տուժած տների ընդհանուր թիվը գերազանցել է 1500-ը: Դրանց վերականգնման համար հատկացվել էր հարյուր միլիոն մանաթ, սակայն տների մեծ մասը դեռ վերականգնված չէ: «Քուրա» շտաբի ակտիվիստների դիտարկումը հայտնաբերել է խոշոր յուրացումների եւ քաղաքացիների իրավունքների ոտնահարման փաստեր: