Ռուսաստանի Քննչական կոմիտեն առաջարկել է Գիվի Թարգամաձեին այելությունների համար ընտրել այնպիսի երկրներ, որոնք Ինտերպոլի անդամ չեն:
«Մենք սթափ գնահատում ենք իրավիճակը` կապված վրացական կողմից Թարգամաձեին հանձնելու հնարավորության հետ: Բայց, համենայն դեպս, Թարգամաձեն կարող է ընտրել, կամ թաքնվումէ ռուսական արդարադատությունից Կովկասյան լեռշաղթայում, օրինակ Պանիկիս կիրճում, կամ էլ այնպիսի երկրներ գնալ, որոնք Ինտերպոլի անդամ չեն»,- ասել է Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը:
«Ի դեպ, կարող եմ առաջարկել Պալաուն, Սողոմոնյան կղզիները, Միկրոնեզիայի դաշնային նահանգները կամ Տուվալուն»,- ասել է Մարկինը:
Նշենք, որ փետրվարի 21-ին Մոսկվայի Բասմանի դատարանը հեռակա կարգով վրացի քաղաքական գործիչ Գիվի Թարգամաձեի նկատմամբ կալանքի որոշում է կայացրել: Նա կասկածվում է Ռուսաստանի մի քանի քաղաքներում զանգվածային անկարգություններ կազմակերպելու փորձի մեջ: Թարգամաձեի նկատմամբ հետախուզում են հայտարարել:




























