ԱՄՆ Քալիֆորնիայի նահանգի Գլենդել քաղաքում հերթական հայն է կալանավորվել: Տղամարդը գողացել է 55-ամյակ կնոջ պայուսակն ու նրա գնած սննդամթերքը:
Ինչպես հաղորդում է «Glendale News-Press»-ը, 50-ամյա Վահիկ Հաջեխկյանը ձերբակալվել է, երբ ոստիկանները նկատել են նրան դեպքի վայրից ոչ հեռու կայանված շտապօգնության մեքենայի մեջ: Շտապօգնության մեքենայի տակ ոստիկանները հայտնաբերել են կնոջ գողացված պայուսակը:
Գլենդելի բնակիչ կինը գնել էր «Goodwill Store» ուտեստն ու մթերքներ «Jons International Marketplace»-ից եւ տուն էր գնում, երբ հանկարծ նկատել է, որ ինչ-որ մեկը քաշում է պայուսակը: Նա փորձել է վազել տղամարդու հետեւից եւ հետ վերցնել իր պայուսակը, բայց բերանքսիվայր վայր է ընկել եւ վնասել դեմքը:




























