Փետրվարի 20-ին, ժամը 14.10-ին, ոստիկանության Եղեգնաձորի բաժնում հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի եւ ձախ ձեռքի մասում սուր կտրող ծակող գործիքից ստացված վնասվածքներով բուժկետ է տեղափոխվել Ա. Բ.-ն:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե մեկնած օպերատիվ խմբին Ա. Բ.-ի հայրը հաղորդում է տվել, որ ժամը 13.30-ի սահմաններում, որդուն դանակահարել է Գ. Պ.-ն:

Հանցագործության գործիք խոհանոցային դանակն առգրավված է:

Փաստի առթիվ ոստիկանության Վայոց ձորի մարզի քննչական բաժնում հարուցվել է  քրեական գործ  ՀՀ քրեական  օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Գ. Պ.-ն հանձնվել է ծնողների հսկողությանը:

Հանգամանքները պարզվում են, կատարվում է նախաքննություն: