Մոսկվայի քաղաքապետարանը չեղյալ է հայտարարել Խոջալուի դեպքերի 21-րդ տարելիցին նվիրված կապված բողոքի ակցիա անցկացնելու իր որոշումը։ Այս մասին հաղորդում է ԱՊԱ- ն՝ վկայակոչելով ակցիայի կազմակերպիչ, ադրբեջանա-հրեական բարեկամության ընկերության համահիմնադիր Փաշա Ալեւին։

Հաղորդելով, որ քաղաքապետարանը չեղյալ է հայտարարել իր որոշումը, Փ. Ալեւն ասել է, որ որպես պատճառ նշված է մեկ այլ երկրի գործերին միջամտելը. «Մենք նամակ ենք ստացել Տագանսկի տարածաշրջանի պրեֆեկտուրայի լիազոր ներկայացուցչից, որ խաղաղ ցույցը թույլատրվում է «Յաուզյան դարպասների» հրապարակում փետրվարի 24-ին։ Իսկ նրանք հայտարարել են, որ թույլտվությունը չեղյալ է հայտարարվում»։

Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմը հայերին մեղադրում է Ղարաբաղում գտնվող Խոջալու գյուղի ադրբեջանաբնակների սպանության մեջ։ Սակայն ժամանակին Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովը չեխ լրագրողուհի Դանա Մազալովային տված հարցազրույցում (հրապարակվել էր 1992 թվականի ապրիլի 2-ին ռուսական «Նեզավիսիմայա գազետա»-ում) հայտարարել էր, որ Խոջալուի ողբերգության պատասխանատվությունն Ադրբեջանի ազգային ճակատինն է։