Ամերիկայի Վաշինգթոնի նահանգում ստուգել են, թե որքանով է անվտանգ մարիխուանայի ազդեցության տակ նստել մեքենայի ղեկին:
KiroTV հեռուստաալիքի փորձարկմանը մասնակցել են երեք կամավորներ` երկու տղամարդ եւ մեկ կին: Նրանց առաջարկել են ծխել 0,3 գրամ մարիխուանա, որից հետո նստել մեքենայի ղեկին, իհարկե, փորձառու ուղեկցողի հետ գրում է The Daily Mail-ը:
Նրանցից մեկը մեքենայի ղեկին նստելուց առաջ նույնիսկ չի կարողացել ինքնուրույն դիպչել իր քթին: 27-ամյա Էդդի Նորթոնը նախատեսված տարածությունն անցել է առանց խնդիրների, բայց արդյունքում, հարվածել է խոչընդոտող կոներից մեկին: Այդ պահին մարիխուանայի պարունակությունը նրա արյան մեջ 7 անգամ գերազանցել է թույլատրելի նորման:
Մյուս երկու մասնակիցները թեստը նորմալ են հանձնել, բայց մի փոքր դադաղ են անցել նշված տարածությունը:




























