Հայաստանի նախագահի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Երեւանի Ազատության հրապարակում ընտրողների հետ հանդիպմանը հայտարարել է, թե վաղը մտադիր է 17:00-ին տոնել իր հաղթանակը, որը նա ժողովրդի հաղթանակն է անվանում:
«Մենք բոլորս գիտենք, որ փետրվարի 18-ին ժողովուրդը հաղթել է բոլոր քաղաքներում ու գյուղերում, եւ բոլորիդ սպասում ենք այս հրապարակում»,- ասել է Հովհաննիսյանը:
Խոսելով Սերժ Սարգսյանի հետ հանդիպման մասին` Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր արդեն երկրորդ անգամ խոստացել է բոլոր մանրամասները հայտնել վաղը կայանալիք հանրահավաքում: Միաժամանակ նա նշել է, թե տպավորություն ունի, որ իշխանությունները ցանկանում են ուղղել սխալները:
Հովհաննիսյանի կարճ ելույթից հետո նրա կողմնակիցները ցրվել են, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը Ազատության հրապարակից:




























