Հարավաֆրիկյան հանրապետությունից Ռուսաստան է արտաքսվել Ալեքսանդր (Սաշա) Բելին: Նա մեղադրվում է հանցավոր խմբավորում ստեղծելու եւ ղեկավարելու, ուժեղ ներգործող միջոցների մաքսանենգության եւ փողերի լվացման մեջ:

Ավելի վաղ հաղորդվում էր, թե Ռուսաստանի հատուկ ծառայություննեը ՀԱՀ-ի եւ Գերմանիայի իրավապահների հետ հատուկ գործողություն են իրականացրել էֆեդրինի մաքսանենգության ալիքը փակելու ուղղությամբ:

ՆԳՆ-ի փոխանցմամբ, մի քանի տարի Բելին ՀԱՀ-ում էֆեդրին էր գնում եւ լոգարանի աղի անվան տակ ուղարկում Սանկտ-Պետերբուրգ: Բելիի հանցախմբի կազմում էին նաեւ Անդրեյ Բիկովը, նրա կինը, խորթ դուստրը` ամուսնու հետ, եւ զարմիկը:

2003-ից 2005 թվականներին մաքսանենգները Ռուսաստան են տեղափոխել 224 կգ թմրանյութ, լվացել 34,5 մլն ռուբլի:
Ավելի վաղ ՀԱՀ-ից արտաքսված Անդրեյ եւ Եվգենյա Բիկովներին դատապարտել էին 14 եւ 18 տարվա բանտարկության: