Շվեյցարիայում սպանվել է երեք տարեկան արջը, որն իր տեսակի միակ ներկայացուցիչն էր երկրում, հաղարդում է «Swissinfo.ch»-ն: Կենդանին, որը հայտնի էր որպես М13, սպանվել է իշխանությունների որոշմամբ:
Ըստ տեղական լրատվամիջոցների` М13-ի սպանությունն անխուսափելի էր, քանի որ վերջին շրջանում կենդանուն ավելի հաճախ էին տեսնում բանակավայրերի մոտ: Տասն օր առաջ արջը դուրս էր եկել ձմեռային քնից եւ սկսել հայտնվել բնակելի թաղամասերի մոտ:
Իշխանությունները նշել են, որ նախկինում փորձել են վախեցնել արջին եւ սվորեցնել վախենալ մարդկանցից, սակայն ապարդյուն:
Արջը սովորել է մարդկանց եւ ոչ մի վախ չի զգացել, հաղորդում է «Lenta.ru»-ն:




























