Ադրբեջանի քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչները բացասական են արձագանքել Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի կողմից Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի վերընտրվելու կապակացությամբ շնորհավորանքի առանչությամբ:

«Մուսավաթ» կուսակցության գործադիր մարմնի ղեկավար Արիֆ Հաջիլին հայտատարել է. «Այն, որ Գյուլը  շնորհավորել է Սարգսյանին մինչեւ ընտրությունների արդյունքների պաշտոնական հրապարակումը, ճիշտ քայլ չէր:  Սա Թուրքիայի կողմից «զրո խնդիր հարեւանների հետ» քաղաքականության շարունակությունն է,  սակայն իրականում այդ քաղաքականությունը հաջողությամբ չէր պսակվել:

«Ենի Ադրբեջան» կուսակցության ներկայացուցիչ Մուբարիզ Գուրբանլին էլ  կարծում է, որ «շուտափույթ շնորհավորանքն իրականում բարոյական, քաղաքական եւ գաղափարական աջակցություն է նշանակում Սարգսյանին»:

«Ժողովրդական միասնական ճակատ» կուսակցության նախագահ Հուսանգուլիեւն էլ ափսոսանք է  հայտնել Թուրքիայի նախագահի այդ քայլի  կապակցությամբ: Նրա խոսքով, եթե ոմանք կարծում են, թե ի պատասխան հայերը կհրաժարվեն ցեղասպանությունից, սխալվում են: