Հունական սոսիները, որոնք Աստվածաշնչի մեջ հիշատակվում են որպես «Աստծո ծառ», ոչնչացման եզրին են Հունաստանում տարածված սնկային հիվանդության պատճառով:
«Ceratocystis platani» սունկը Եվրոպա է հասել ԱՄՆ-ից` Երկրորդ համաշխարհայինի ժամանակ` զենքի արկղերի միջոցով: Ծառի արմատում հայտնվելով` սունկը արդյունքում ամբողջությամբ ոնչացնում է ողջ ծառը:
Հույն բնապահպանների գնահատականներով` ներկայումս ամենամեծ սպառնալիքի տակ են Պելոպոնիս թերակղզու ծառերը:
Այստեղ սնկի պատճառով արդեն ոչնչացվել է մի քանի հազար ծառ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով «GreekReporter.com»-ին:




























