Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից անմիջապես հետո Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպում է ունեցել ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի եւ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի հետ։ ՀՅԴ Գերագույն Մարմինն այս մասին հայտնել է yerkir.am-ին՝ առանց մանրամասներ փոխանցելու: Հանդիպումը տեւել է մեկուկես ժամ։

Նշենք, որ այսօր Րաֆֆի Հովհաննիսյանն այցելել է նախագահական նստավայր եւ հանդիպել Սերժ Սարգսյանի հետ: Դրանից հետո Նախագահականի դիմաց հավաքված մարդկանց նա կոչ է արել գնալ իրենց գործերին` ասելով, որ դիվանագիտական հանդիպումներ ունի, իսկ նախագահի հետ հանդիպման մասին մանրամասներ կներկայացնի վաղվա հանրահավաքում: