Այսօր՝ փետրվարի 21-ին, ժամը 09:30-ի սահմաններում, հյուսիսային ուղղությամբ տեղակայված միավորման զորամասերից մեկում արտակարգ միջադեպ է տեղի ունեցել, որի արդյունքում մահացել է ժամկետային զինծառայող Կարեն Արծվիկի Հակոբյանը (ծնված 1994թ.):
ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ դեպքի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:




























