Sotheby`s-ը մարտի 4- 12-ը Լոնդոնում ցուցահանդես-վաճառք է կազմակերպելու` նվիրված Կենտրոնական Ասիայի եւ Կովկասի ժամանակակից արվեստին, հողորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Ռուսական արվեստի բաժնի մասնագետները հայտնել են, որ նպատակը ընդհանուր խորհրդային անցյալով երկրների մշակույթի վրա ուշադրությունը հրավիրելն է:
Հայաստանը ներկայացված է Հակոբ Հակոբյանի 1997թ. «Ճանապարհի վերջը» գեղանկարով, Ադրբեջանը` Թաիր Սալախովի 1987 թ. «Շոստակովիչի դիմանկարը» գործով, Վրաստանը Ավտո Վարազիի 1976թ. «Ցուլի գլուխը, տղամարդու շալվարը փայտե ցանկապատին» նկարով: Ընդհանուր առմամբ ցուցահանդեսում ներկայացված կլինի արվեստի 47 գործ:
Նշվում է, որ Լոնդոնում նման ցուցահանդեսի կազմակերպումը վկայում է խորհրդային արվեստի, ինչպես նաեւ ժամանակակից գեղանկարչության նկատմամբ հետաքրքության մասին:

ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ, Ճանապարհի վերջը, 1997
Կտավ, յուղաներկ, 100 х 81




























