Փետրվարի 18-ին՝ նախագահական ընտրության օրը, «Մետաքս» կոչվող թաղամասում Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի դիմաց «Հրապարակի» եւ «Ժամանակի» լրագրողների վրա հարձակման եւ նրանց մասնագիտական աշխատանքը խոչընդոտելու առթիվ գործն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն։ Այդ մասին երեկ «Ժամանակ» թերթին տեղեկացրել են ոստիկանության լրատվական բաժնից։

«Հիշեցնենք, որ շտաբի դիմաց կանգնած մի խումբ տղամարդիկ արգելել էին լրագրողների մուտքը Սերժ Սարգսյանի շտաբ՝ հայհոյախառն արտահայտություններով հարձակվելով լրագրողների վրա եւ խլելով տեսախցիկն ու լուսանկարչական ապարատը։ Լրագրողներն այդպես էլ չեն կարողացել տեղեկանալ, թե ինչ էր կատարվում շտաբում։ Թերեւս ՀՔԾ-ն պետք է նաեւ պարզի, թե այդ պահին ինչ էին անում նախագահի թեկնածուի շտաբում հավաքվածները, որ նման վարք դրսեւորելով կանխել են լրագրողների մուտքը շտաբ»,- գրում է «Ժամանակը»։