Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսին երկրում խորհրդարանական ընտրությունները նշանակել է ապրիլի վերջին։ Ընտրությունները պետք է սկսվեն ապրիլի 27-ին եւ ընթանան չորս փուլով՝ մինչեւ հունիսի վերջը։

Ըստ պետության ղեկավարի՝ նոր կազմով խորհրդարանը կձեւավորվի հուլիսի 6-ին՝ նախքան ռամադանի սկսվելը, հայտնում է vesti.ru-ն։
Ավելի վաղ խորհրդարանի Վերին պլատը հաստատել էր ընտրւթյունների մասին օրենքում փոփոխությունների փաթեթը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Նոր օրենքով Մուբարաքի կուսակցության ներկայացուցիչներին կարգելվի առաջիկա տասը տարում պատգամավոր առաջադրվելը։ Բացի այդ, Օրենսդիր մարմին անցնելուց հետո պատգամավորները զրկվում են քաղաքական պատկանելությունը փոխելու հնարավորությունից, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։

Նշենք, վերջին շաբաթներին Եգիպտոսում կրկին զանգվածային բողոքի ցույցեր են։ Վերլուծաբանների խոսքով՝ Մուրսին եւ նրա «Մուսուլման եղբայրներ» կուսակցությունը հույս ունեն, որ ընտրությունները վերջ կդնեն ընդդիմության դժգոհությանը եւ զանգվածային բողոքներին։