«Մաֆիան ընդհանրապես անմահ է», հայտարարել է Ռուսաստանի քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստիրկինը «Կոմերսանտ»-ի հետ հարցազրույցում: Այս խոսքերն ասվել են այն բանից հետո, երբ Բաստիրկինը պատմել է ֆինանսական ոստիկանություն ստեղծելու ծրագրերի մասին՝ վկայակոչելով իտալական փորձը, իսկ թերթի թղթակիցն էլ իր հերթին մատնանշել է,որ Իտալիայում կոռուպցիան չի հաղթահարվել:
«Բայց նրանք ամեն դեպքում... մաֆիա են: Իսկ դուք գիտեք, որ մաֆիային հաղթելու մեկ ճանապարհ կա՝ սեփական մաֆիա ստեղծելը», - ասել է Բաստիրկինը: Նա նաեւ նշել է, որ Իտալիայի իր նշած ոստիկանների համազգեստն իր համազգեստից գեղեցիկ է
Բաստիրկինը մեկնաբանել է նաեւ պաշտպանության նախարարության գործի հետաքննության ընթացքը՝ նշելով, որ այս պահին Սերդյուկովի դեմ բավարար չափով ապացույցներ չկան:
«Մենք ցանկանում ենք, որ դա համոզիչ լինի: Ամեն ինչ այդքան հեշտ չէ... Ես էլ եմ ղեկավար... Եվ ես երբեք ֆինանսական փաստաթղթեր չեմ ստորագրել... Ես հատուկ տեղակալ ունեմ, որը ստորագրում է: Ոչ թե նրա համար, որ խուսափում եմ պատասխանատվությունից: Այլ այն բանի, որ դրանք պետք է հանգամանորեն քննել», -ասել է ՌՔԿ-ի ղեկավարը:
«Ուր կփախչես, հատկապես հիմա» - ասել է Բաստիրկինը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ՔԿ-ում չե՞ն վախենում, որ նախկին նախարարը կարող է փախչել:




























