Լոնդոնի դատարանն ինը բրիտանացիների մեղավոր է ճանաչել ահաբեկչության կազմակերպման համար: Բոլոր ամբաստանյալներին ցմահ բանտարկություն է սպասվում:
Իրֆան Նասերին, Իրֆան Խալիդին եւ Աշիկ Ալիին ահաբեկչական գործողության «կենտրոնական դեմքեր» է ճանաչել: Քննության վարկածով՝ նրանք մտադիր էին ուսապարկերով պայթուցիկներ տեղափոխել եւ դրանք գործարկել 2011թ. սեպտեմբերի 11-ին:
2010թ. խմբի մասնակիցները, ներկայանալով որպես բարեգործական կազմակերպության անդամներ, փողոցներում մի քանի հազար ֆունտ գումար են հավաքել: Վեց մեղադրյալներից չորսը վերապատրաստվել էին Պակիստանում՝ «Ալ Կաիդայի» հետեւորդների ճամբարում:
Իրֆան Նասերը, Իրֆան Խալիդը եւ Աշիկ Ալին իրենց մեղավոր են ճանաչել ահաբեկչության կազմակերպման գործում: Գործի մյուս բոլոր մասնակիցներն ընդունել են իրենց մեղքը: Ըստ Նասերի՝ ինքն ահաբեկիչ է ձեւացել, քանի որ արդեն զզվել էր, որ իր ապրած թաղամասում իրեն Պակիստանի լրտես էին համարում, գրում է lenta.ru-ն՝ վկայակոչելով BBC-ին:
Վեց մեղադրյալները ձերբակալվել էին Բիրմինգհեմում՝ 2011թ. սեպտեմբերի 19-ին, երբ անվտանգության ծառայությունը գաղտնալսել էր արդեն կասկածի տակ գտնվող Իրֆան Նասերի խոսակցությունները: Վերջինս խմբի մյուս մասնակիցների հետ քննարկել է ենթադրյալ պայթյունի վայրը: Մի քանի օր անց ոստիկանությունը ձերբակալել էր խմբի մյուս մասնակիցներին:




























