Ադրբեջանական առաջապահ ստորաբաժանումներն այս գիշեր շարունակել են ինտենսիվորեն խախտել հրադադարի ռեժիմը Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի ուղղությամբ:

Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը NEWS.am-ի թղթակցին հայտնեց, որ ադրբեջանցիները նախորդ օրերի պես գնդակոծել են հայկական գյուղերը, հայկական ստորաբաժանումները պատասխան կրակ են բացել եւ լռեցրել են հակառակորդին: ՊՆ մամուլի քարտուղարի փոխանցմամբ, հայկական կողմից զոհեր եւ վիրավորներ չկան: