Փետրվարի 22-ին, ժամը 09.00-ին վերսկսվել են Արարատի մարզի Խաչփառ գյուղի մոտակայքում Հրազդան գետն ընկած Արսեն Բալայանի որոնողական աշխատանքները:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե Արարատի մարզի փրկարարական ջոկատի փրկարարները որոնողական աշխատանքներն իրականացնում են Արաքսավան գյուղի հատվածում, իսկ Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքի ջրասուզակ-ջրափրկարարները` Խաչփառ գյուղի հատվածում:

Հիշեցնենք, որ փետրվարի 18-ին, ժամը 15.30-ին ահազանգ էր ստացվել, որ Արարատի մարզի Խաչփառ գյուղի մոտ` 2000 թ. ծնված Արսեն Բալայանը ընկել էր Հրազդան գետը: Մինչեւ ժամը 00.25-ը իրականացվել են որոնողական աշխատանքներ: Դեպքի վայրում է գտնվել նաեւ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Ա. Երիցյանը: