Փետրվարի 21-ին, ժամը 22.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում  է ստացվել, որ շմոլ գազի սուր թունավորումով Աշտարակ քաղաքի Վարդանանց փողոցի թիվ 2 տնից բուժօգնության են տեղափոխվել 1 տարեկան Հրայր  Շահնազարյանը, 4-ամյա Էռնեստ Շահնազարյանը եւ 35-ամյա Կարինե  Ծատուրյանը:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ նրանք թունավորվել են նույն օրը, ժամը 21.30-ի սահմաններում, տան գազի վառարանի շմոլ գազի արտահոսքից:

Կատարվում է հետաքննություն: